Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել. ankakh.com

Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել. ankakh.com

Ֆրանսիայում ստեղծել են  3D հայելի, որի օգնությամբ ցանկացողը կարող է իրական ժամանակում սեփական ներքին օրգանները տեսնել: Ռենտգեն հայելի ստեղծվել է  համակարգչային ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի, ռենտգենյան հետազոտության, համակարգչային անիմացիաjի ու  շարժումը որսացող Kinect համակարգի միավորումից:


«Հայելու» մակերեսին, որն իրենից  հսկայակաn  էկրան է ներկայացնում, բեռնվում են ռենտգեն ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատկերները: Տվյալների մշակումից հետո, հայելու մեջ լուսավորվում է ներքին օրգանների համակարգն ու մարդու կմախքը: Իսկ շարժումները որսացող Microsoft Kinect  համակարգը հետևում է 2 տասնյակ տարբեր հոդերի աշխատանքին, այդ թվում` ծնկների, արմունկների ու դաստակների:

 

Բժշկական բոլոր պատկերները անիմացիայի են վերածվում գրաֆիկական պրոցեսորների միջոցով.այդպիսով, մարդուն հնարավորություն տալով նայել սեփական մարմնի ներսը` իրական ժամանակում:

 

Գիտնականները հույս ունեն, որ նոր հայտնագործությունը կկիրառվի բժշկության մեջ: Օրինակ, տվյալ համակարգի օգնությամբ մարդիկ կկարողանան նաև ինքնուրույն հետազոտել մարմնի որոշակի հատվածը կամ էլ նախապատրաստվել առաջիկա վիրահատության:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. lenta-ua.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ